Ավարտելուց ունեցել եմ 2 որդի ու ազատվել եմ բանակից: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը՝ անդրադառնալով իր՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու մասին հարցին:

«1991 թվականին ընդունվել եմ բուհ, ավարտել եմ 1996 թվականին եւ ավարտելուց ունեցել եմ 2 որդի ու ազատվել եմ բանակից։ Եթե դա մեղք է, մեղք եմ գործել, ներողություն եմ խնդրում հասարակությունից», -ասաց նա։

Նշենք, որ «Զինապարտության մասին» ՀՀ գործող օրենքի համաձայն՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ընտանեկան դրության բերումով տարկետման իրավունք ստանում է 18 տարին լրացած այն զորակոչիկը, որն ունի 2 եւ ավելի երեխա, կամ նրա կինը 2-րդ երեխայով կամ զույգ երեխայով վեցամսյա հղի է:

Անգամ եթե երկրորդ երեխան ծնվում է ծառայության ընթացքում, զինծառայողը դադարեցնում է ծառայությունը: