Թուրքիայի ազգային մեծ ժողովի կողմից իրականացված ուսումնասիրման արդյունքում պարզվել է, որ աշխարհի 14 երկրում գտնվում է ընդհանուր 15 հազար միջուկային մարտագլխիկ։

Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանի հատուկ հանձնաժողովի կողմից իրականացված ուսումնասիրության մեջ նաեւ նշվել է, որ ԱՄՆ–ը Թուրքիայում ունի 50 միջուկային մարտագլխիկ  B61 կոդավորումով։

Ըստ զեկույցի՝ ամենաշատ միջուկային մարտագլխիկ ունի ՌԴ–ն՝ 7000։ Նրան հետեւում են ԱՄՆ՝ 6800, Ֆրանսիա՝300, Չինաստան՝260, Անգլիա՝215, Պակիստան՝130, Հնդկաստան՝120. Իսրայել՝ 80 եւ Հյուսիսային Կորեան՝ 10։

Թուրքիայի դեպքում նշվում է, որ ամերիկյան միջուկային զենքը գտնվում է Ինջիրլիքի ռազմաբազայում։