ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Հյուսիսային Կորեային կոչ է արել բալիստիկ հրթիռների մշակումից ընդմիշտ հրաժարվել եւ դրանց փորձարկումները դադարեցնել:

«Հյուսիսային Կորեան պետք է ընդմիշտ հրաժարվի բալիստիկ հրթիռներից եւ ձեռնպահ մնա դրանց հետագա փորձարկումներից»,- երեքշաբթի Տոկիոյում մամուլի ասուլիսի ժամանակ ասել է նա:

Ստոլտենբերգը հավաստիացրել է, որ ՆԱՏՕ-ն աջակցում է Կորեական թերակղզու ճգնաժամի խաղաղ կարգավորմանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: