Իսպանիայի կառավարությունը չի մեկնաբանում ժեներալիտետի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնի հայտարարությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Կատալոնիայի խորհրդարանն անցյալ շաբաթ հռչակել էր անկախությունը։ Մեկ ժամ անց Իսպանիայի սենատը հաստատել էր Սահմանադրության 155-րդ հոդվածի կիրառումը, որը թույլ է տալիս անմիջական կառավարում հաստատել Կատալոնիայում։ Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը պաշտոնանկ էր արել Պուչդեմոնին եւ ցրել խորհրդարանը։
Բելգիայում գտնվող Պուչդեմոնը հայտարարել էր, որ որպես մարտահրավեր է ընդունում դեկտեմբերի 21-ին Կատալոնիայում Իսպանիայի կողմից ընտրություններ անցկացնելու որոշումը։
«Պարոն Պուչդեմոնն արդեն Կատալոնիայի կառավարության ղեկավարը չէ, եւ կառավարությունը ոչինչ չի ասելու նրա հայտարարությունների մասին։ Մենք չենք մեկնաբանելու ոչինչ ոչ այս, ոչ այլ դեպքերում»,- հայտնել է գործակալության զրուցակիցը։




























