Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտնել է, որ մտադիր է շարունակել թուրքական սպառազինություն գնելու գործընթացը։
Բաքվում Թուրքիա-Ադրբեջան ռազմավարական համագործակցության խորհրդի 6-րդ նիստից հետո Ալիեւը հիշեցրել է, որ այս տարի 3 համատեղ զորավարժություն է անցկացվել։
«Մեր համագործակցությունը նաեւ շարունակվում է ռազմատեխնիկական ոլորտում։ Թուրքիայի օրեցօր զարգացող ռազմարդյունաբերական համալիրը մեզ մոտ հետաքրքրություն է առաջ բերում։ Մենք գնում ենք եւ գնելու ենք թուրքական ռազմական արտադրանք»,- մեջբերում է նրա խոսքը ԱՊԱ-ն։




























