ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարողացել է հեռախոսաազրույցներ եւ նամակագրության միջոցով  ընկերական հարաբերություններ հաստատել ֆիլիպինցի գործընկեր Ռոդրիգո Դուտերտեի հետ։ Այս մասին հայտնել է Թրամփ աշխատակազմի ներկայացուցիչը, փոխանցում է Reuters-ը։

«Ես կարծում եմ, որ նրանք ջերմ շփվում են, եւ Թրամփը անհամբերությամբ  սպասում է նախագահ Դուտերտեի հետ դեմառդեմ հանդիպմանը»,- ասել է նա։

Հիշեցնենք,  որ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 3-14-ը կկատարի իր առաջին ասիական շրջագայությունը ԱՄՆ նախագահի պաշտոնում։

Նշենք, որ Ռոդրիգո Դուտերտեն  հայտնի է ԱՄՆ հասցեին  իր սուր քննադատությամբ։ Նա Վաշինգթոնին մեղադրում է Ֆիլիպինների հետ «շան պես» վարվելու մեջ։