Կատալոնիան Իսպանիայից անկախանալու դեպքում Եվրոպայում չի ճանաչվի։ Այս մասին ասել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լե Դրիանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Անկախ Կատալոնիան Եվրոպայում չի ճանաչվի»,- ասե է  Լե Դրիանը միջազգային գործերով խորհրդում ելույթի ժամանակ։

Նշենք, որ Կատալոնիայի խորհրդարանը հոկտեմբերի 27-ին հռչակել  էր իր անկախությունը։ Դրանից հետո Մադրիդը գործի էր դրել Սահմանադրության 155-րդ հոդվածը, որը թույլ է տալիս Կատալոնիայում անմիջական կառավարում սահմանել, եւ պաշտոնանկ էր արել ժեներալիտետի ղեկավար Կառլես Պուչդեմոնին, որը հեռացել է Բելգիա։ Իսպանիայի սենատը ցրել է  Կատալոնիայի խորրհրդարանը եւ դեկտեմբերի 21-ին արտահերթ ընտրություններ նշանակել