Պետբյուջեից պետք է երեւա, որ խորհրդարանական կառավարման ենք անցնում, բայց ես դա չեմ տեսնում: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 1-ին, ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2018 թվականի բյուջեի նախագծի նախնական քննարկումների ժամանակ նշել է «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։
«Որտե՞ղ է փոփոխությունը երեւում։ Ճիշտ է, նախագահի աշխատակազմի կրճատում կա, այդ կրճատված գումարներն ո՞ւր են գնացել խորհրդարանական կառավարման երկրում։ Իմ պատկերացմամբ՝ մեծ մասը գործադիր իշխանություն է գնացել, բայց ես չեմ տեսնում, որ գումար է եկել խորհրդարան», - նշեց Մարուքյանը։
Նրա խոսքով, բյուջեի մեջ ամեն ինչ թվերով պետք է արտացոլված լինի. «Ինձ թվում է, որ խորհրդարանին շուրջ 1 մլրդ դրամ քիչ է գումար հատկացվել»։
Ի պատասխան ՀՀ ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ եթե կա հստակ պատկերացում, թե որտեղ պիտի լիներ այդ 1 մլրդը, կարող է քննարկել ԱԺ աշխատակազմի հետ եւ ներկայացնել։



























