ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ելք» խմբակցության անդամ Արարատ Միրզոյանն իր աջակցությունն է հայտնում ուսանողներին, եթե վերջիններիս վրա փորձեն ճնշում գործադրել բուհերի ղեկավարությունները:
«Սիրելի ուսանող,
Եթե հանկարծ այս օրերին քո բուհի ղեկավարության ներկայացուցիչները եւ/կամ այլ անձինք փորձեն ճնշում գործադրել քո վրա, սպառնան ցածր գնահատականներով՝ դրանով փորձելով հետ պահել քեզ քո իրավունքների համար պայքարից (իսկ էդպիսի դեպքերի մասին շշուկներ ինձ հասնում են), ապա ազատորեն կարող ես ապավինել իմ աջակցությանը»,- գրել է պատգամավորը Facebook-ի իր էջում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 27-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշել էր. «Ես պարբերաբար հանդիպում եմ ամենատարբեր ուսանողական կառույցների ներկայացուցիչների. տեղյակ եմ, որ «Ելք» դաշինքից Արարատ Միրզոյանը ակտիվ հրահրում էր մի քանի երիտասարդի համալսարանում դասադուլ սկսելու»:



























