2018 թվականին Հայաստանի օմբուդսմենի գրասենյակը կուժեղացնի սահմանամերձ գյուղերի գնդակոծությունների հաշվետվությունների մասին աշխատանքը: Այս մասին նոյեմբերի 1-ին խորհրդարանի մշտական հանձաժողովներում 2018 թվականի պետբյուջեի քննարկման ժամանակ ելույթ ունենալիս ասել է օմբուդսմեն Արման Թաթոյանը:

Նրա խոսքով՝ այդ հաշվետվությունները հնարավորինս շատ միջազգային կազմակերպությունների կհասցեագրվեն, որոնց պարտականությունների մեջ, այսպես թե այնպես  մտնում է մարդու իրավունքերի  պաշտպանությունը:

Հաշվետվություններն արդեն 2 օտար լեզվով են պատրաստվում՝ անգլերեն եւ ֆրանսերեն:

 «Մենք ակտիվ աշխատում ենք նաեւ Լեռնային Ղարաբաղի գործընկերոջ հետ, որպեսզի հանրապետությունը մարդու իրավունքների պաշտպանության հարցերում միջազգային կազմակերպություների հետ լիարժեք կապի մեջ լինի», - ասել է Թաթոյանը: