Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը հերքում է տեղեկությունն այն մասին, որ կալանավորված Մուսա Տուկանովը Ադրբեջանի Միացյալ կոմունիստական կուսակցության նախագահն է: Այս մասին haqqin.az-ին հայտնել է Գլխավոր դատախազության մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սուլթանովը:

 Նրա խոսքով՝ քաղաքացիների դիմումների հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակենրում, դատախազզությանն առընթեր կոռուպցիայի պայքարի դեմ գլխավոր վարչությունը որպես մեղադրյալ է ներգրավել  «Ադրբեջանի խուլերի հասարակություն» հասարակական միության փոխնախագահ  Մուսա Տուկանովին:

Դատարանի որոշմամբ՝ Տուկանովի հանդեպ խափանման միջոց է ընտրվել կալանքը:

Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել էին Ադրբեջանի Միացյալ կոմունիստակիան կուսակցության նախագահ Մուսա Տուկանովի կալանավորման մասին: