Իսպանիայի կենտրոնական իշխանությունների կոշտ դիրքորոշումը Կատալոնիայի ակտիվիստների ու իշխանությունների նկատմամբ, որոնք ձգտում էին Մադրիդից ինքնավարության անկախացմանը, չի հանգեցնի նոր սրացման։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել Ռուսաստանի քաղաքական ու ռազմական վերլուծությունների ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինը։
Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ տարածաշրջանի ոչ բնակչությունը, ոչ իշխանությունները պատրաստ չեն դիմադրել Իսպանիայի կենտրոնական իշխանություններին ։ «Առավել եւս որ նրանք արդեն ընդունել են նոր ընտրությունների անցկացումը»,- հավելել է փորձագետը։
Պատասխանելով այն հարցին, արդյոք նա Կատալոնիայում հանրաքվեի անցկացումը համարում է Մադրիդին շանտաժի ենթարկելու փորձ, որպեսզի վերջինը փոխի իր տնտեսական քաղաքականությունը ու արդյոք այդ միջոցով ինքնավարության ղեկավարությունը ու դրա բնակչության մի մասը չեն փորձել ցուցադրել իրենց դժգոհությունը՝ իրենց կարծիքով անարդար քաղաքականության կապակցությամբ, որը վարում են Իսպանիայի կենտրոնական իշխանությունները տարածաշրջանի նկատմամբ, Խրամչիխինը նշեց, որ Կատալոնիայի բոլոր տնտեսական ձեռքբերումները կապակցված են հենց այն բանի հետ, որ նա միացյալ իսպանական պետության մի մասն է, որն իր հերթին ԵՄ-ի մի մասն է։ Ալեքսանդր Խրամչիխինի կարծիքով Իսպանիայի կազմից ինքնավար տարածաշրջանի հեռացումը կզրկեր նրան բոլոր այդ արտոնություններից։




























