«Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքում սկզբունքային փոփոխություններ չկան։ Այս մասին նոյեմբերի 2-ին՝ «Ընտանիքում ապրելու երեխայի իրավունքը» թեմայով միջազգային գիտաժողովի ժամանակ, լրագրողներին ասել է ԱԺ խոսնակ Արա Բաբլոյանը։
Նրա խոսքով՝ խորհրդարանում այդ օրինագծի բարելավման աշխատանքներ են ընթանում, որոնք ուղղված են այն բանին, որ ընտանիքում եւ հասարակությունում առկա խնդիրները հավուր պատշաճի լուծվեն։ «Եվ, այո, ես կարծում եմ, որ այս օրինագիծն ընդունվելու է, վստահ եմ, որ մենք լավ օրենք ենք ընդունում»,- ասել է նա։




























