ԱՄՆ-ն միջուկային զենքի արդիականացման եւ պահպանման համար ծրագրում է մինչեւ 2046 թվականը մոտ 1,2 տրլն դոլար ծախսել, ինչը 20 տոկոսով ավելի շատ է, քան նախկինում էր նախատեսված, հայտնում է Defense News-ը:
ԱՄՆ Կոնգրեսի Բյուջեի վարչության հրապարակած զեկույցում նշված է, որ այս գումարը ներառում է 800 մլրդ դոլար գոյություն ունեցող ուժերի շահագործման ու պահպանման համար, եւ 400 մլրդ դոլար՝ դրանց արդիականացման:
Պետք է արդիականացվեն եւ պահպանվեն Ohio սերիայի սուզանավերը, Northrop Grumman B-21 Raider ռմբակոծիչները, միջմայրցամաքային բալիստիկ Minuteman III հրթիռը եւ մարտագլխիկով թեւավոր հրթիռները:




























