Ըստ Հայաստանի Կենտրոնական բանկի այսօր հրապարակած Բանբերի՝ 2010 թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանում գործում են 11 ապահովագրական ընկերություններ։ Նրանց ընդհանուր ակտիվները կազմել են 19,7 մլրդ դրամ (մոտ 55 մլն դոլար), պարտավորությունները՝ 7,1 մլրդ դրամ (մոտ 20 մլն դոլար)։
Ապահովագրական ընկերությունների ակտիվներում համեմատաբար մեծ տեսակարար կշիռ են կազմում ավանդները բանկերում՝ 53,8 տոկոս, բանկային հաշիվները՝ 11,6 տոկոս, ուղղակի ապահովագրության գծով ապահովադիրներից ստացվող գումարները՝ 10,1 տոկոս, ինչպես նաեւ ներդրումները արժեթղթերում՝ 7,3 տոկոս։
Հոկտեմբերի 1-ի դրությամբ շահույթով աշխատում էր 5 ապահովագրական ընկերություն, եւս 5-ը վնասով են աշխատում:
Ապահովագրական ընկերություններն ունեն 59,1 հազ. հատ գործող ապահովագրության պայմանագիր, որոնց գծով ապահովագրական գումարների մեծությունը կազմում է 3,33 տրլն դրամ (մոտ 9,2 մլրդ դոլար)։ Հնարավոր է, որ այս տեղեկատվության մեջ տեխնիկական վրիպակ լինի, քանի որ ապահովագրության գումարները չափազանց մեծ են նույնիսկ Հայաստանի համար։




























