Հայաստանի ատոմային էներգիան մեզ միշտ է անհրաժեշտ: Այս մասին նոյեմբերի 2-ին հայտարարել է Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը:

Նա ընդգծել է, որ ԱԷԿ աշխատանքը, ինչպես եւ ենթադրվում էր նախկինում, նախատեսվում էր երկարաձգել առնվազն մինչեւ 2027 թվականը:

«Մենք այստեղ շատ ռեսուրսներ եւ կադրեր ունենք: Էներգետիկ անվտանգության հարցը մեզ համար շատ կարեւոր է, հետեւաբար ԱԷԿ-ը մշտապես պետք է գործի», - հավելել է Կարապետյանը:

Հիշեցնենք, որ ԱԷԿ գործող երկրոդ էներգաբլոկի երկարաձգման աշխատանքերը նախատեսվում է ավարտել 2020 թվականին: Աշխատանքը կատարվում է Ռուսաստանի կառավարության միջոցների հաշվին՝ վարկի(մինչեւ 270 մլն դոլար) եւ դրամշնորհի (մինչեւ 30 մլն դոլար):