«ՀՀ 2018թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այսօր՝ նոյեմբերի 2-ին, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության  պատգամավոր Վարդան Ղուկասյանը ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանից հետաքրքրվեց՝ Ախուրյանի ջրամբարում կենդանական աշխարհի վերացման հետ կապված որեւիցե մեկը պատասխանատվություն կրելու է, թո ոչ. «Ախուրյանի ջրամբարը կառուցել էին, դրանով իրենց գոյությունը պահպանում էին, էս տարի էդ երաշտի հետ կապված ամբողջ կենդանական աշխարհը վերացվեց: Որեւիցե մեկը պատասխանատվություն կրելո՞ւ է, չի կրելո՞ւ, ուզում ենք իմանալ»,-հարց ուղղեց նա:

Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ Հայաստանի շատ ջրամաբարների մասով ջրօգտագործման թույլտվությունը բացակայում է  եւ այժմ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում, որպեսզի բոլոր ջրամբարների մասով այդ թույլտվությունը լինի. «Նաեւ նախատեսված է լինելու կենսառեսուրների, կենսապաշարների օգտագործման մեխանիզմները, ջրերի բացթողման սխեմաները, այն, ինչ տեղի ունեցավ այս տարի անցանկալի երեւույթ էր, հատկապես ձկնային պաշարների վերացման մասով»: