ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը բացառիկ հարցազրույց է տվել Business FM-ի գլխավոր խմբագիր Իլյա Կոպելեւիչին: Հարցազրույցի ժամանակ շոշափվել են Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հարցերը, ինչպես նաեւ Հայաստանի եւ ԵՄ համաձայանագրի ստորագրումը: Ներկայացնում ենք հարցազրույցի մի հատվածը:

Այս ամսին, ինչպես ակնկալվում է, Հայաստանը ԵՄ հետ համաձայնագիր կստորագրի: Կարո՞ղ եք ընդհանուր ներկայացնել ինչի մասին է այն: Վերաբերո՞ւմ է արդյոք այն տնտեսությանը կամ Հայաստանի եւ ԵՄ միջեւ որոշ քաղաքական հարաբերությունններին:

Այս համաձայնագիրը վերջին ամսվա ընթացքում բավական օբյեկտիվ մեկնաբանում է ռուսական մամուլը: Այնտեղ ամեն ինչ շատ մանրամասն ներկայացված է: Ըստ էության, դա ԵՄ հետ համագործակցության խորացում է: Առաջին հերթին՝ մեր հասարակության արդիականացումն է: Արդյունավետ կառավարման մասին է, մարդու իրավունքների, տնետսությանը գրեթե չի վերաբերում: Ես ասում եմ գրեթե, քանի որ համաձայանգրում կա կետ, որի համաձայն այդ համաձայնագրի պարտավորությունները ոչ մի դեպքում չեն կարող հակասել այն պարտավորություններին, որոնք Հայաստանը նախկինում իր վրա վերցրել է՝ ԵՏՄ շրջանակներում Մաքսային միության հարցով:

Այն չի կարող հակասել նաեւ այլ ինտեգրացիոն միավորումների պարտավորություններին:Այսինքն հակասություններ այնտեղ չեն կարող լինել:

Մեր երկրում կգործեն այն օրենքները, այն համաձայանգրերը, որոնք մենք Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ստորագրում ենք: Չէ որ էական տարբերություն չկա. Ռուսաստանը ԱՀԿ անդամ է, մենք ԱՀԿ անդամ ենք, Ղազախստանը, Ղրղզստանը՝ նույնպես:

Վերջիվերջո, ես կարծում եմ, որ ԵՏՄ-ն կհանգի նրան, որ ԱՀԿ կանոններով կսկսի գործել, այն կանոններով, որով այժմ աշխատում են եվրոպացիները:

Այնտեղ իհարկե կան անեւ այլ կետեր՝ տեխնիկական կանոններ, շատ այլ բաներ… Սակայն ԵՏՄ-ին հակասող՝ ոչինչ:

Հայաստանի եւ ԵՄ համաձայնագրում ազատ առեւտրի գոտու մասին հարց չի բարձրացվում, քանի որ, հավանաբար, ԵՏՄ հետ հայ գործընկերների համար այն շատ զգայուն կլիներ: Ամեն դեպքում, կարեւոր է ընդհանուր մաքսային սահմանի առկայությունը, դրա բացակայությունը ԵՏՄ անդամների միջեւ: Եվս մեկ հարց, որը վերաբերում է ընդհանուր մաքսային քաղաքականությանը: Մենք նկատել ենք ինչպիսի օգուտ, ինչպիսի իսկապես աճ է այժմ գրանցվել Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ, հավանաբար այն գումարներ է բերում ձեր երկիր: Բայց ինչ վերաբերում է Եվրասիական միության ընդհանուր մաքսային քաղաքականությանը, որքանո՞վ է այս հարցը հեշտ: Ռուսաստանն օրինակ պետք է պաշտպանի իր ավտոմեքենա արտադրողներին, իսկ Հայաստանը՝ ո՞չ:

Նման հարցեր իհարկե կարող են լինել: Մենք տարբեր երկրներ ենք, տարբեր հնյարավորություններ ունենք: Մյուս կողմից, եթե դու ուզում ես խոշոր շուկայի առավելություններից օգտվել, դու պետք է որոշակի զիջումների գնաս, սակայն այս ամենը ժամանակավոր երեւույթներ են: Ես կարծում եմ, որ վերջ ի վերջո, մենք կհասնենք սակագների այն մակարդակին, ինչպին ԱՀԿ հետ ունենք:

Ես եւս մեկ անգամ էլ եմ ասում՝ Ռուսաստանը ԱՀԿ անդամ է, մենք էլ: Այո, մեր երկրներից յուրաքանչյուրը տարբեր ժամանակներում տարբեր սակագներ է ստացել, վայց միեւնույն է այն խոչըդոտ կլինի տնտեսության զարգացման համար: Այիսնքն՝ այդ ամբողջ կոմպլեքսից օգուտն ավելի շատ է, քան վնասն առանձին հարցերից: