Պետծառայողների համար կառուցվող բնակարանների հանձնումը մի քանի ամսով կհետաձգվի: Նման որոշում է կայացվել այսօր՝ նոյեմբերի 2-ին, կառավարության նիստում:

Մասնավորապես, Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շահառուների կողմից անշարժ գույքի ձեռքբերման ժամկետների և պայմանների բարելավմամբ պայմանավորված:

Նախագիծը ներկայացնող ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Արամ Բադալյանը նշել է, որ առաջարկվում է կառուցման աշխատանքների կատարման և պետությանը բնակարանների հանձնման ժամկետները փոխել:

«Առաջինի մասով սահմանվել է մինչև 2019 թ. հոկտեմբերի 30-ը, իսկ շահառուների հետ հիմնական պայմանագրերի կնքման ժամկետ է սահմանվել մինչև 2019 թ. դեկտեմբերի 25-ը», - նշել է նա:

Ավելի վաղ նախատեսվում է բնակարանները հանձնել 2019-ի ամռանը: