Արմավիր քաղաքի Նորապատ գյուղում հոկտեմբերի 22-ին բնակելի շենքում բռնկված հրդեհի հետեւանքով դրսում հայտնված բնակիչնրը շարունակում են մնալ վրանների մեջ: NEWS.am-ի հետ զրույցում Նորապատի բնակիչներից Անահիտը նշեց, որ 10-ից ավելի բնակիչ ապրում է հրդեհված շենքի հարեւանությամբ գտնվող վրաններում: Նրանք դիմել են Արմավիր քաղաքի քաղաքապետարան եւ Արմավիրի մարզպետարան, խոստացել են, որ ժամանակավոր բնակարաններ ձեռքբերելու հարցում կօգնեն, այս պահին բնակիչները սպասում են խոստացված բնակարաններին:

Արմավիր քաղաքի փոխաքաղաքապետ Մելիք Բաղդասարյանն ավելի վաղ մեզ հետ զրույցում ասել էր, թե Արմավիրի քաղաքապետարանում արտահերթ նիստ է եղել,  որոշվել է բնակարանները կորցրած քաղաքացիներին տրամադրել առաջին անհրաժեշության պարագաներ, նա նշել էր, որ քայլեր են ձեռնարկվում անօթեւան դարձած 10 ընտանիքի տուն տրամադրելու համար: