Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը NEWS.am-ի հետ զրույցում վստահեցրել է, որ 2016 թվականին իր ունեցվածքի վերաբերյալ հայտարարագիր ներկայացրել է, սակայն տեխնիկական պատճառներով այն չի հրապարակվել։
«Ես ներկայացրել եմ հայտարարագիր, ուղղակի տեխնիկական խնդիր է առաջացել»,–ասել է մարզպետը՝ խուսափելով մանրամասնել՝ ինչ խնդիրների մասին է խոսքը։
Նշենք, որ մեկ տարի առաջ թալանեցին Հովիկ Աբովյանի տունը։ Ըստ լրատվամիջոցների՝ նա 200 հազար դոլարի կորուստ է ունեցել։ Մարզպետն ասաց, որ մինչ օրս բացահայտված չէ իր տան գողությունը։ Նա վստահեցրեց, թե անգամ կասկածներ չունի՝ ով կարող է լինել գողը. «Ոչինչ չի բացահայտվել, կասկածներ անգամ չունեմ՝ ով կարող է լինել»։
Հիշեցնենք, որ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հրապարակել է այն պաշտոնյաների ցանկը, որոնք իրենց ունեցվածքի վերաբերյալ հայտարարագիր չեն ներկայացրել։



























