ԱՄՆ նախագահի կնոջն ու դստերը Ճապոնիայում կպաշտպանի կին  ոստիկանների ջոկատը։ Այս մասին հայտնում է The Hill-ը։

Կանանցից կազմված 1-ին ճապոնական ոստիկանական ջոկատը կապահովի ԱՄՆ առաջին տիկնոջ եւ նախագահի դստեր անվտանգությունը Ճապոնիա կատարած այցի ժամանակ։

Պարբերականը նշում է, որ ոստիկանները Տոկիոյում կանանց կպաշտպանեն երկրպագուհիների ուշադրությունից, որոնք կարող են փորձել մոտենալ Թրամփի ընտանիքի անդամներին եւ նրանց ծաղիկներ կամ նվերներ հանձնել։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ոստիկանական այդ ջոկատի ծառայողները հիմնականում անկարգությունների դեմ պայքարի բաժնից են։

Իվանկա Թրամփն արդեն ժամանել է Ճապոնիա։ Դոնալդ Թրամփը Ասիայով շրջագայության կմեկնի ուրբաթ։ Նրա առաջին կանգառը Ճապոնիան է, որտեղ նախագաը կմնա նոյեմբերի 5-7-ը։