«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությանը նյարդայնացնում է «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների որոշ մասի ընդգծված հակակառավարական վարքագիծը, եւ գործադիրը որոշել է սպառնալիքներով ու ակնարկներով լռեցնել նրանց:
Օրինակ՝ երեկ մամուլի միջոցով Վայոց ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանին զգուշացրել էին, որ կարող են բացվել նրա մարզպետության օրոք դիզելային վառելիքի հետ կապված գործերը: Առաջիկայում նման թափանցիկ ակնարկներ կստանան նաեւ դաշինքի մյուս անդամները, բայց դրանց ազդեցությունն այնքան էլ էական չի լինի, որովհետեւ այս կառավարությանը այլեւս հաշված օրեր են մնացել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



























