Ավստրալիայում դատարանը 22-ամյա տղամարդուն Սիդնեյում կառավարության շենքի վրա հարձակման նախապատրաստման համար 22,5 տարվա ազատազրկման է դատապարտել, հաղորդում է ABC հեռուստաալիքը:

Սուլեյման Խալիդը ձերբակալվել է 2014 թվականին հակաահաբեկչական գործողությունից հետո: Խալիդին դատավճիռը ներկայացրել է Նոր Հարավային Ուելս նահանգի Գերագույն դատարանը այն բանից հետո, երբ տղամարդը ընդունել է իր մեղքը՝ ահաբեկչության կատարման նախապատրաստման նպատակով  դավադրության  մեջ:

Դավադրությանը մասնակցել է 6 մարդ, ներառյալ մեկ անչափահաս: Բոլորը դատարանում ընդունել են իրենց մեղքը:

Հեռուստաալիքի հաղորդմամբ՝ Խալիդին դատավորը «ֆանատիկ ահաբեկիչ» է անվանել, որը հարձակման նախապատրաստման գլխավոր անձն էր: Հարձակման համար հրազեն եւ զինամթերք էր ձեռք բերվել: