2018-ին լրանում է սումգայիթյան ջարդերի 30-րդ տարին  եւ նույն համառությամբ պետք է դրա ճշմարտության մասին խոսել:

Այս մասին նոյեմբերի 3-ին՝ խորհրդարանական մշտական  հանձնաժողովներում 2018 թվականի բյուջեի նախագծի քննարկմանը, հայտարարել է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

Նա նշել է, որ Ադրբեջանի իշխանություններն ամեն տարի, հատկապես կլոր տարեթվերին, խոսում են Խոջալուի ողբերգության մասին՝ աղավաղելով ճշմարտությունը:

 «Շատերը կարծում են, որ ճշմարտությունն ինքն իր փոխարեն ասում է ամեն ինչ, սակայն դա այդպես չէ: Հետեւաբար մենք պարտավոր ենք նրա մասին նորից ու նորից խոսել», - հավելել է Քոչարյանը: