Թուրքական դատարանը գյուլենականների դեմ հերթական դատական դատական գործի շրջանակներում 16 տարվա ազատազրկման է դատապարտել Ստամբուլի ոստիկանության հետախուզության վարչության նախկին պետ Ալի Ֆուաթ Յըլմազերին։
Թուրքական Sozcu–ի փոխանցմամբ՝ դատարանը Ալի Ֆուաթ Յըլմազերին մեղավոր է ճանաչել «զինված ահաբեկչական խմբի անդամ լինելու» եւ «կեղծիքներ իրականացնելու» հոդվածներով՝ ընդհանուր 16 տարի ազատազրկման դատապարտելով։
Նշենք, որ Ալի Ֆուաթ Յըլմազերը որպես մեղադրյալ ներգրավվել է նաեւ Հրանտ Դինքի սպանության գործին, երբ Թուրքիայում սկսվեց գյուլենականների դեմ պայքարը։
Ալի Ֆուաթ Յըլմազերը Ֆեթուլլահ Գյուլենի հավատարիմ անձանցից է համարվել։



























