«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների գործով ազատազրկման դատապարտված Ալեք Պողոսյանն այսօր՝ նոյեմբերի 3-ին, ազատ է արձակվել «Կոշ» ՔԿՀ-ից:

Նշենք, որ նրա պատժի ժամկետը նոյեմբերի 5-ին ավարտվում է, սակայն քանի որ նոյեմբերի 5-ը կիրակի է, Ալեք Պողոսյանն ազատ է արձակվել այսօր:

Նշենք, որ Ալեք Պողոսյանը դատապարտվել էր 4 տարվա ազատազրկման:

Հիշեցնենք, Շանթ Հարությունյանն ու ընկերները մեղավոր են ճանաչվել 2013 թվականնի նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում խուլիգանություն եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կատարելու համար։