Վարչապետի այսօրվա՝ նոյեմբերի 3-ի որոշմամբ Թամար Կեւորկյանն ազատվել է ՀՀՀ վարչապետի խորհրդականի պաշտոնից:

Վարչապետի որոշման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության nախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Թամար Կեւորկյանին ազատել Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդականի պաշտոնից»:

Նշենք, որ Կեւորկյանը նշանակվել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման ժամանակ: