Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 3-ին այցելել է Քաշաթաղի շրջան եւ ծանոթացել հիդրոէներգետիկայի ոլորտում իրականացվող մի շարք ծրագրերի ընթացքին։

Արցախի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ երկրի ղեկավարն ընդգծել է, որ շրջանն ունի ջրային պաշարների մեծ ներուժ, որի ճիշտ օգտագործումը մեծապես կնպաստի շրջանի սոցիալ-տնտեսական առաջընթացի եւ Արցախի էներգետիկ անվտանգության ապահովմանը։

Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ։