Ի կատարումն Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստի արձանագրության` հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 3-ը աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում էր Ռուսաստանի Դաշնության «Կորպորացիա Իրկուտ» ընկերության պատվիրակությունը:
Հայաստանի ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ այցի ընթացքում պատվիրակության անդամները հանդիպել են ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-Ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանի եւ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանի գլխավորած խմբի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստի արձանագրության դրույթների իրականացումը, ինչպես նաեւ բազմակողմանի համագործակցության զարգացումը ՀՀ պաշտպանության նախարարության եւ ՌԴ «Կորպորացիա Իրկուտ» ընկերության միջեւ:
Բանակցությունների արդյունքում ստորագրվել է համապատասխան արձանագրություն:



























