Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Մեծ Բրիտանիայից 13-ամյա մի աղջկա ծննդյան տարեդարձի կապակցությամբ բանաստեղծություն է գրել, հաղորդում է Gazeta-ն՝ հղում անելով The Telegraph-ին:
Անգլերեն եւ ֆրանսերեն լեզուներով բանաստեղծությունը նա հորինել է՝ ի պատասխան սիրալիրության։ Մինչ այդ Ելիսեյան պալատը անգլուհի Սոֆիից բանաստեղծություն էր ստացել՝ նվիված Էյֆելյան աշտարակին:
Դեռեւս այս տարվա ապրիլին 12-ամյա Սոֆին ընտանիքով Փարիզ էր այցելել, որից հետո Փարիզի ամենատեսարժան վայրերից մեկի մասին բանաստեղծություն էր ուղարկել Ելիսեյան պալատ:
Նամակն ստացել էր Ֆրանսիայի այն ժամանակվա նախագահ Ֆրանսուա Օլանդը:
Որ իր ծննդյան տարեդարձին Ֆրանսիայի նոր նախագահից բանաստեղծություն նվեր կստանա, Սոֆին ամենեւին չէր սպասում:




























