Աստանայում՝ ԵԱՀԿ գագաթաժողովում Ադրբեջանի եւ Հայաստանի, նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչների ընդունած հնգակողմ հայտարարությունը Ադրբեջանում Ղազախստանի դեսպան Սերիկ Պրիմբետովը գնահատում է որպես առաջընթաց ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում:

«Դա հեշտ չէր: Հակամարտությունը ձգվում է երկար տարիներ, եւ մենք հասկանում ենք դրա բարդությունը: Նման հակամարտություններից ճեղքում են ակնկալում, բայց դա չի լուծվում մեկ տարվա ընթացքում»,- ասել է դեսպանը՝ հավելելով, որ Աստանան ձգտել է իր նախագահության ընթացքում հասնել առաջընթացի, եւ որոշակի հաջողություններ գրանցվել են:

ԵԱՀԿ գագաթաժողովը Աստանայում կայացել է դեկտեմբերի 1-2-ին: Գագաթաժողովի ընթացքում ընդունվել էր Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների, նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների հնգակողմ հայտարարությունը՝ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ: