Հնդկաստանի հարավում Չենաի քաղաքում առնվազն 12 մարդ է զոհվել մեկ շաբաթից ավելի տեւած տեղատարափ անձրեւների հետեւանքով: Այս մասին հայտնում է Times of India պարբերականը:

NDTV հեռուստաալիքը հայտնում է, որ ավելի քան 10 հազար մարդ ստիպված էր անձրեւներից պատսպարվել Թամիլնադ նահանգի իշխանությունների ստեղծած հատուկ ճամբարներում:

Դրանից բացի, հոկտեմբերի 31-ին նահանգի մի քանի քաղաքներում դպրոցները փակվել են: Հորդ անձրեւների հետեւանքով ջրածածկ են եղել որոշ ճանապարհներ եւ Չենաիի փողոցներ՝ խափանելով տրանսպորտային միջոցների երթեւեկությունը: