Ուզբեկստան կատարած այցի շրջանակում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է  երկրի նախագահ Շավքաթ Միրզիյոեւի հետ։

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Կարեն Կարապետյանն ընդգծել է երկու պետությունների միջեւ առկա ներուժի ու փոխգործակցության հնարավորությունների լիարժեք օգտագործման անհրաժեշտությունը:

Կողմերը հատկապես շեշտել են առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման կարեւորությունը՝ այդ համատեքստում ընդգծելով համատեղ միջկառավարական հանձնաժողովի ստեղծումն  ու արդյունավետ գործունեության ծավալումը:

Անդրադարձ է կատարվել նաեւ գյուղատնտեսության, զբոսաշրջության ու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության հարցերին: