ՄԻ-8 ուղղաթիռը, որը կործանվել էր Շպիցբերգենի ափերի մոտ, ծովի հատակից բարձրացվել է: Այս մասին հայտնել է Շպիցբերգենում ՌԴ գլխավոր հյուպատոս Վյաչեսլավ Նիկլոլաեւը, փոխանցում է «Վեստին»:
Դիվանագետի խոսքով՝ բարձրացվել է ուղղաթիռի կմախքը, որի մեջ զոհվածների մարմինները չեն եղել:
Շպիցբերգենում ՌԴ ԱԻՆ օպերատիվ շտաբի ղեկավարը հայտնել է, որ Մի-8-ի ձայնային ինքնագիրը ծովի հատակից բարձրացվել է: Այն կուղարկեն Մոսկվա վերծանելու:




























