Օտավայում ՌԴ դեսապանատան մամուլի քարտուղար Կիրիլ Կալինինը իմաստազուրկ է անվանել ՌԴ քաղաքացիների դեմ Կանադայի սահմանած պատժամիջոցները, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Կանադայի որոշումը հակառուսական պատժամիջոցների ընդլայնման մասին՝ մարդու իրավունքների երեսպաշտ պաշպանության կեղծ պատրվակով բացարձակապես իմաստազորկ է եւ դատապարտելի»,- նշել է նա:
Նա հավելել է, որ Կանադան նման գործողություններով իրեն մեկուսացնում է համաշխարհային առանցքային տերություններից մեկից եւ Կանադայի արտաքին քաղաքականությունը նետում սեւ-սպիտակ աշխարհայացքային նեղ դիրքեր, որը համատեղելի չէ ժամանակակից աշխարհաքաղաքականության հետ:
Կալինինն ասել է, որ Մոսկվան արդեն պատասխանել է Օտավայի գործողություններին: «Ներկա պահին տասնյակ կանադացիների արգելվել է մուտքը Ռուսաստան: Սա մեր ընտրությունը չէ, սակայն նոր պատժամիջոցների դեպքում մեր պատասխանը անհապաղ եւ փոխադարձ կլինի քանակի եւ որակի տեսակետից»,- ասել է նա:



























