ԱՄՆ Միսիսիպի նահանգում 17-ամյա դեռահասը զոհվել է Հելոուինի օրը ընկերների հետ «ռուսական ռուլետկա» խաղալիս, փոխանցում է USA.ONE-ը:

Ստացած վնասվածքի հետեւանքով 17-ամյա Թովարիս Դելոհը մահացել է նոյեմբերի 1-ին Բապտիստական Golden Triangle հիվանդանոցում: Հոկտեմբերի 31-ին կանչով ժամանած սպաները գլխի քունքային մասում հրազենային վնասվածքով տղային գտել են իր տան ննջասենյակում: Տեղական ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է, որ ողբերգության պահին սենյակում եղած 3 մարդիկ ներկայացրել են տեղի ունեցածի մանրամասները:

Անչափահաս Դելոհը դատողություններ է արել «ռուսական ռուլետկա» խաղի վերաբերյալ: Նա անսպասելի դուրս է բերել ատրճանակը, հանել բոլոր փամփուշտները՝ թողնելով միայն մեկը: Այնուհետեւ խաղի կանոնների համաձայն՝ թմբուկը պտտեցրել է եւ ատրճանակը քունքին պահել: Նա սեղմել է ձգանը, սակայն ոչինչ չի պատահել: Այդ ժամանակ տղան երկրորդ անգամ է ձգանը սեղմել: Ատրճանակը կրակել է: Հարեւանները կրակոցի ձայնը լսելով՝ շտապել են Դելոհին օգնելու, սակայն ոչինչ չեն կարողացել անել: