Ռուսաստանցիների գենետիկ եւ մշակութային կոդն են Հայրենիքի նկատմամբ հոգատար վերաբերմունքը եւ դրսից ճնշում չընդունելը: Այսպիսի կարծիք է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մեր պատմության մեջ մեծաթիվ են անպարտելի համախմբվածության օրինակները: Ծանր փորձության տարիներին եւ զարգացման մասշտաբային խնդիրներ լուծելիս ժողովրդի համար ամենահուսալի հենարանն են եղել միասնությունն ու հայրենասիրությունը: Հայրենիքի հանդեպ հոգատար վերաբերմունքը, նրա մասին հոգածությունը, անկեղծ բարեկամությանը հավատարմությունը եւ դրսից ցանկացած ճնշում չընդունելը ռուսական պետականության կառուցվածքն է, մեր գենետիկ եւ մշակութային կոդը»,- ասել է Պուտինը Ժողովրդական միասնության օրվա առթիվ պետական մրցանակներ հանձնելու արարողության ժամանակ:


























