Նոյեմբերի 2-ին՝ ժամը 16.15-ին, հիվանդանոցից ոստիկանության կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ գագաթային շրջանի սալջարդ, պատռված վերք» ախտորոշմամբ հիվանդանոց բուժօգնության է տեղափոխել 1934 թ. ծնված Հենրիկ Բ.-ն, որը հայտնել է, որ վայր է ընկել Տերյան փողոցի թիվ 105 շենքի բակում:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ 83-ամյա տղամարդը նշված վնասվածքը ստացել է նույն օրը՝ ժամը 15.20-ին, Տերյան փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի կողմից վրաերթի ենթարկվելու հետեւանքով:
Կատարվում է քննություն:


























