Տալլինի օդանավակայանից մարդկանց 2 ժամով տարհանել են  ուղեբեռում կասկածելի իր հայտնաբերելու պատճառով, որը, պարզվել է, «մեծահասակների համար» նախատեսված խաղալիք է, հայտնել են ոստիկանության եւ սահմանապահ ծառայության դեպարտամենտի մամուլի ծառայությունից, փոխանցում է «Վեստին»:

«Կասկածելի իրը հայտնաբերվել է ուղեբեռի սովորական ստուգման ժամանակ: Հրավիրվել են ականազերծողներ եւ ոստիկանություն, որոնք վտանգի կանխման նպատակով մարդկանց տարհանել են»,- նշված է հաղորդագրության մեջ, սակայն չի հստակեցվում, թե ինչու է իրը կասկածելի թվացել:

Ականազերծողները եւ փորձագետները պարզել են, որ ուղեբեռում «մեծահասակների համար» նախատեսված խաղալիք է եղել: Ստուգումը մոտ 2 ժամ է տեւել, որից հետո ուղեւորներին  վերադարձրել են: