Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, նոյեմբերի 3-ին՝ ժամը 12.00-ին, «Բագրատաշեն» սահմանային անցակետից բերման է ենթարկվել 1950 թ. ծնված Մամիկոն Բ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա օգոստոսի 17-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի մեղադրանքով:

Մամիկոն Բ.-ն ներկայացվել է Շիրակի մարզի քննչական վարչություն: