Սիրիացի փախստականը, ում մեղադրում են Գերմանիայում ահաբեկչական հարձակում նախապատրաստելու մեջ, Amazon համացանցային խանութում քիմիական նյութեր է գնել ռումբ պատրաստելու համար, հայտնում է Der Spiegel-ը:

Ոստիկանությունը մտահոգված է այս կայքի առաջարկությունների ալգորիթմով:

Պարբերականի տեղեկություններով՝ 19-ամյա Յամեն Ա.-ն ամառվանից Amazon-ի միջոցով քիմիական նյութեր է պատվիրել պայթուցիկ պատրաստելու համար: Spiegel-Online-ը հայտնում է, որ սա նման առաջին դեպքը չէ. ինտերնետ հարթակում ռումբի բաղադրամասեր են գնել նաեւ սալաֆիները, որոնք դատապարտվել են 2016 թվականի ապրիլին Էսենում սիքհերի տաճարի վրա հարձակվելու համար, եւ Բեռլինի օդանավակայաններից մեկում ահաբեկչություն նախապատրաստած սիրիացի փախստական Ջաբեր ալ Բաքրը, որը 2016 թվականի հոկտեմբերին բանտում կախվել էր: