Չեխիայի Տուրշեբիչե քաղաքի դատարանը 20-ամյա ուսանող Ֆիլիպ Ցագուին 7-ամսյա բանտարկության է դատապարտել 15-ամսյա հետաձգման պայմանով Թուրքիայում ռուս դեսպան Անդրեյ Կառլովի սպանությանը եւ 2016 թվականին Բեռլինում ահաբեկչությանը հավանություն տալու համար, փոխանցում է Рамблер-ը: 

Պորտալը հայտնում է, որ ուսանողը համակուրսեցիներին ասել է, որ 2016 թվականի դեկտեմբերին Բեռլինում բազմության մեջ բեռնատարով մխրճված ահաբեկչի իրականացրած հարձակման զոհերի թիվը բավականաչափ մեծ չէր:

Դրանից զատ, նա հավանություն է տվել թուրք ահաբեկչի կողմից Անկարայում ռուս դեսպան Անդրեյ Կառլովի սպանությանը: