ԱՄՆ Ֆլորիդայի նահանգի Պորտ Օրանջ քաղաքում իրավապահ մարմինները սպանել են տղամարդուն, որը հարձակվել էր իրավապահներից մեկի վրա եւ կրակ բացել մյուսների ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։

Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել անցյալ գիշեր։ Հարձակումն իրականացրել  էր 53-ամյա Ռոբերտ Փաուելը։ Տուժած ոստիկանը թեթեւ վնասվածքներ է ստացել։

Դրանից հետո իրավապահները հասել էին Փաուելին, որը կրակ էր բացել նրանց ուղղությամբ։ Հրաձգության ժամանակ նա սպանվել էր։ Նրա դրդապատճառների մասին ոչինչ հայտնի չէ։