Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ նոյեմբերի 4-ին, ժամը 17:14-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Շահումյան փողոցից դեպի անտառ տանող ճանապարհին «ԵրԱԶ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ԵրԱԶ» մակնիշի 34 ND 534 պետհամարանիշով ավտոմեքենան արգելափակվել է Կոճոռ թաղամասից դեպի անտառ տանող ավտոճանապարհի 4-րդ կմ-ին:
Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան (1 ուղեւոր):


























