Եմենի կողմից Էր Ռիադի Խալիդ արքա միջազգային օդանավակայանի ուղղությամբ բալիստիկ հրթիռ է արձակվել, հայտնում է PressTV-ն։

Al Arabiya-ի փոխանցմամբ՝ սաուդցիները ՀՕՊ միջոցներով որսացել են հրթիռը։

«Հուսիներ հայտարարել են, որ հեռահար բալիստիկ հրթիռ են արձակել Էր Ռիադի արքա Խալիդ օդանավակայանի ուղղությամբ։ Պայթյունը լսելի է եղել օդանավակայանից ոչ հեռու»,- Թվիթերում գրել է լրագրող Ամիքայ Շթեյնը, փոխանցում է Gazeta-ն։

Էր Ռիադը Եմենից 500 կմ հեռավորության վրա է գտնվում։