ԱՄՆ պաշտոնատար անձինք անհանգստանում են, որ նոյեմբերի 5-ին սկսված նախագահ Դոնալդ Թրամփի ասիական ուղեւորության ժամանակ Փհենյանը որեւէ սադրանքի կդիմի: Այս մասին հաղորդում է Politico-ն:
«Անհանգստություններ կան, որ Թրամփի՝ Ճապոնիա կամ Հարավային Կորեա այցի ժամանակ ԿԺԴՀ նախագահ Կիմ Չեն Ընը կարող է բալիստիկ հրթիռի կամ անգամ միջուկային սարքի փորձարկում կատարել: Սպիտակ տան պաշտոնական անձանց մտահոգում է այն, որ ԿԺԴՀ-ն կարող է ճգնաժամ առաջացնել՝ թույլ չտալով Թրամփին այս ուղեւորության ընթացքում իր նպատակներն իրականցնել»,-նշում է պարբերականը:
Սպիտակ տունը չի թաքցնում, որ նոյեմբերի 14-ին ավարտվող ուղեւորության հիմանական նպատակը Փհենյանի վրա դիվանագիտական եւ տնտեսական ճնշման մասին պայմանավորվելն է՝ նրա միջուկային նկրտումները սանձելու համար:
Տոկիոյից հետո Թրամփը լայցելի Հարավային Կորեա եւ Չինաստան:




























