Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում այսօր՝ նոյեմբերի 5-ին, ժամը 14:00-ի դրությամբ քաղաքապետի ընտրություններին մասնակցել է քվեարկության իրավունք ունեցող 18105 քաղաքացիներից 5828-ը՝ 32.19 տոկոս։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԿԸՀ մամուլի ծառայությունից։

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում քվեարկության իրավունք ունեցող 22148 քաղաքացուց մասնակցել է 7855-ը 35.47 տոկոս, Սիսիանում՝ 23213 քաղաքացուց ընտրություններին մասնակացել է 6982-ը՝ 30.08 տոկոս։

Արարատի մարզի Արտաշատ քաղաքում էլ ընտրելու իրավունք ունեցող 21600 քաղաքացուց ընտրություններին մասնակցել է 2202-ը՝ 10.19 տոկոս, իսկ Արարատ քաղաքում 13326-ից մասնակցել է 2275-ը՝ 17.07 տոկոսը։

Այսպիսով, ասօր հանրապետության թվով 69 համայնքներում ընթացող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը ժամը 14:00-ի դրությամբ  129633 է կամ 26.67  տոկոս: