Դեպքը, երբ Սաուդյան Արաբիայում հաջողվեց Եմենից արձակված հրթիռ խոցել, ցույց է տալիս զենքի առավելությունը, որն Էր Ռիադը գնում է ԱՄՆ-ից: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Երեկ մեզ մոտ դեպք եղավ, երբ Սաուդյան Արաբիայի տարածքում հրթիռ խփվեց, հակահրթիռային պաշտպանության նրանց համակարգը այդ հրթիռը խփեց ուղղակի օդում եւ այն պայթեցրեց: Մենք ապշեցուցիչ տեխնոլոգիաներ ունենք: Ճշգրտությունը, որով օդում կարելի է ինչ-որ բան կանգնեցնել, ասես օդում ասեղ լինի, որը շատ ու շատ արագ է շարժվում: Մենք ապշեցուցիչ զենք ենք ստեղծում: Մենք ստեղծում ենք աշխարհում լավագույն սպառազինությունը, դրան նույնիսկ մոտ ոչ մի բան չկա: Ճապոնիայի վարչապետը քիչ զենք չի պատվիրում, ինչպես եւ պետք է՝ հաշվի առնելով այն, ինչ տեղի է ունենում ձեր հարեւաններից մեկի մոտ»,- հայտարարել է Թրամփը՝ ելույթ ունենալով Ճապոնիայի գոծարարների առջեւ:

Մինչդեռ, ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը հեգնանքով է արձագանքել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանն այն մասին, որ ԱՄՆ-ն աշխարհում մեծագույն ռազմական տեխնիկան է արտադրում:

«Դե լավ, է»,- նշել է Ռոգոզինը Twitter-ում՝ վերջում սմայլիկ ավելացնելով: