Ադրբեջանում որոշել են շներին վարժեցնել՝ տարբերակելու հայերեն խոսքը, հայտնում է minval.az–ը։ Ադրբեջանի կինոլոգիական կենտրոնից հայտնել են, որ շների վարժեցումն ընթանում է ադրբեջաներենով։ Այսինքն՝ շները կատարում են ադրբեջաներենով տրված հրամանները։

Գլխավոր մարզիչ կապիտան Մովջուդ Ասկերովի խոսքով՝ մոտ ժամանակներս պլանավորվում է շներին վարժեցնել արձագանքել հայերեն խոսքին։ «Դա հիմնականում վերաբերում է պահապան շներին, որպեսզի նրանք կարողանան զգուշացնել զինվորներին, երբ որ թշնամու մոտենալիս հայերեն բառեր լսեն»,– ասել է նա։